ABCMEDIA
Արևմուտքը չի կարող նույն օգնությունը տրամադրել Ուկրաինային, ինչ տրամադրում է Իսրայելին․ Բորել

Արևմուտքը չի կարող նույն օգնությունը տրամադրել Ուկրաինային, ինչ տրամադրում է Իսրայելին․ Բորել

Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել  նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերի դեմ, ինչ կարող է տրամադրելԻսրայելին, քանի որ պայմանները շատ տարբեր են։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսից հետո, գրում է РИА Новости-ն։

«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների հարևանությամբ, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար… բայց Ուկրաինայում այդ բազաները չկան… հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել, հանգամանքները լրիվ այլ են»,- ասել է Բորելը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Բորելը հիշեցրել է, որ Իսրայելը երկար տարիներ ստեղծել է «Երկաթե գմբեթ» համակարգը՝ պաշտպանելով իրեն արտաքին հարձակումներից և հսկայական գումարներ է ծախսել դրա վրա։

«Նույնիսկ եթե մենք միջոցներ ունենայինք, մենք չէինք կարողանա մեկ օրում նման գմբեթ պատրստել Ուկրաինայի համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Բորելը խոստովանել է, որ «եթե ինքը լիներ Վլադիմիր Զելենսկու փոխարեն, նույնպես օգնություն կպահանջեր»։