27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի արևելքում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Թոքաթ նահանգում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում է Milliyet պարբերականը՝ հղում տալով Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD):

Ըստ պարբերականի՝ երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում,  1 օրով դադարեցվել է ուսումնական հաստատությունների աշխատանքը։

Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ապրիլի 18-ին՝ ժամը 1:07—ին։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա։