ABCMEDIA
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է  տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ), հայտնում է РИА Новости-ն ։

«5,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18:11-ին,  օջախը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա՝ Սուլուսարայ քաղաքի մոտ»,- նշված է հաղորդագրությունում։

Ավերածությունների, մահվան հնարավոր դեպքերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։