26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով

ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով

Ժամանակը մեր դեմ է, պետք  է կազմակերպվել, համախմբվել, դուրս գալ պայքարի՝ հեռացնելու կապիտուլյանտներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«ՔՊ-ական կապիտուլյանտներ, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա։ Բա սա ի՞նչ է։

Բոլորս պետք է համախմբվենք, նորմալ աշխատանք տանենք ու հավաքվենք Երևանի կենտրոնում նիկոլիստների դեմ պայքարի։ Խաղաղություն գոռալով Հայաստանն ադրբեջանացնում է։ Մինչև մայիսի 15 պետք է ներուժի լարումով համախմբվել։ Չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք։

Ապրիլի 23-ին Ջահերով երթը պետք է դառնա համազգաին վերածննդի նոր էտապ։

1915-ի նահատակների հիշատակի լավագույն հարգանքը կլինի նիկոլիզմի վռնդումը», – գրել է Շարմազանովը։