ABCMEDIA
Հունգարիան վետո կկիրառի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե Սոֆիան չչեղարկի գազի տարանցման սակագնի բարձրացումը

Հունգարիան վետո կկիրառի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե Սոֆիան չչեղարկի գազի տարանցման սակագնի բարձրացումը

Հունգարիան Բուլղարիային
զգուշացրել է, որ վետո կկիրառի վերջինիս՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե
այն չչեղարկի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացման որոշումը: Այդ
մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր
Սիյարտոն Pannon RTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ Շենգենին Բուլղարիայի միանալու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել
մոտ ժամանակներս, և որ Սոֆիայում մտածում են գազի սակագնի բարձրացման մասին օրենքը
չեղյալ հայտարարելու մասին, որն ավելի վաղ ընդունել էր երկրի խորհրդարանը:

«Եթե այդ օրենքը չեղյալ հայտարարվի, մենք էլ, իհարկե, կվերացնենք
համապատասխան վետոյի մասին մեր որոշումը»,- ասել է Սիյարտոն։

Նա Սոֆիայի գործողություններն անվանել է «սկանդալային և թշնամական քայլ, որը վտանգում
է բնական գազի տարանցումը միանգամից երեք երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Հունգարիա: