14 Հոկ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից շատ հարցեր կան, և դրանք շատ զգայուն են․ Պուտինը՝ Ալիևին

Տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից շատ հարցեր կան, և դրանք շատ զգայուն են․ Պուտինը՝ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կրեմլում։ ՌԴ նախագահը նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են։

«Մենք կխոսենք նաև իրավիճակի մասին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից, շատ հարցեր կան, և դրանք շատ զգայուն են», - ասել է ՌԴ նախագահը։

Ալիևն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը։

«Տարածաշրջանային անվտանգության հարցերը մեր հանդիպումների մշտական օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ ՌԴ-ն տարածաշրջանային անվտանգության հիմնարար երկիր է ինչպես Կովկասում, այնպես էլ աշխարհագրական ավելի լայն առումով։ Մեր երկրների փոխգործակցությունից շատ բան է կախված», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ