05 Մայ
2024
ABCMEDIA
Տավուշը դիմադրում է․ օր 5-րդ (ամփոփ)

Տավուշը դիմադրում է․ օր 5-րդ (ամփոփ)

Արդեն 5-րդ օրն է, ինչ փակ է Կիրանց-Աճարկուտ գյուղերի խաչմերուկում փակ է Հայաստան -Վրաստան միջպետական ճանապարհը։

Առավոտյան նախ տեղեկություն տարածվեց, որ Զինված ուժերը հանձնվող դիրքերից իջնելու հրաման են ստացել, միևնույն ժամանակ ABC media-ի տեսախցիկն այդ գյուղի դիրքերից մեկում ինժեներական աշխատանքների իրականացման կադրեր էր ֆիքսել։

Ավելի ուշ տեսանյութեր էին տարածվում, որտեղ երևում էր ԲաղանիսԱյրում հատվածում ադրբեջանցիների շարժը։ Այդ հատվածում այս պահին ընթանում են ականազերծման աշխատանքներ, իսկ Բաղանիս գնացող բոլոր հիմնական ճանապարհները փակ են։ Բաց է միայն այլընտրանքային ճանապարհը։ Պատճառն այն է, որ ճանապարհներն անցնում են հենց ԲաղանիսԱյրում մոտով, որտեղ իրականացվում են ականազերծման աշխատանքները։

 Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ են հանդիպած գյուղապետերն այսօր պատմել են, թե ինչ են խոսել հանդիպման ընթացքում։ Պարզվում է՝ նրանց ասել են, որ ոչինչ չի փոխվելու, սահմանազատման աշխատանքները կատարվելու են այնպես, ինչպես նախապես հայտարարվել էր։

Իրավիճակը լարված է եղել նաև ՆոյեմբերյանԻջևան հատվածում։ Քաղաքացիները, հաջակցություն Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների, փակել են ճանապարհը, ինչից հետո բախում է տեղի ունեցել։

Ճանապարհը բացվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միջնորդությամբ, որպեսզի բախումները չշարունակվեն։