20 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի որդին CNN-ի եթերից խոսել է հոր կալանավորման և նրա կյանքին սպառնացող վտանգի մասին

Ռուբեն Վարդանյանի որդին CNN-ի եթերից խոսել է հոր կալանավորման և նրա կյանքին սպառնացող վտանգի մասին

«CNN»-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրը զրուցել է Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։

«Ես անձամբ նրա հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Սակայն նախկինում նա շաբաթական մեկ անգամ զանգահարում էր մորս։ Այդուամենայնիվ ապրիլի 2-ից ի վեր մենք նրա ձայնը չէինք լսել և տեղեկացել ենք նրա հացադուլի մասին միայն անցյալ շաբաթ։

Երկու շաբաթվա լռությունից հետո հայրս օրերս կապ է հաստատել իր քրոջ հետ ու տեղեկացրել, որ գտնվում է մեկուսացման խցում, այսինքն՝ հացադուլից հետո նրա անազատության պայմաններն ավելի են խստացվել», -նշել է Դավիթ Վարդանյանը՝ հավելելով, որ Ռուբեն Վարդանյանը, ով հացադուլ է հայտարարել ավելի քան 20 օր, չի ստանում որևէ բժշկական օգնություն :

Նրա արյան ճնշումը չափվումը է ընդամենը օրը մեկ անգամ։ Հեռախոսազանգի վերջում նախկին պաշտոնյան նշել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքները և սկզբունքներն ավելի կարևոր են, քան՝ կյանքը»։

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Վարդանյանն ակնարկել է, որ հնարավոր է՝ կյանքին վտանգ է սպառնում, Դավիթ Վարդանյանը նշել է, որ չի բացառում: