ABCMEDIA
Արևմտյան որոշ երկրների ղեկավարներ Մոսկվայի հետ կապ հաստատելու փորձեր են անում․ Լավրով

Արևմտյան որոշ երկրների ղեկավարներ Մոսկվայի հետ կապ հաստատելու փորձեր են անում․ Լավրով

Արևմտյան երկրների
բարձրաստիճան ներկայացուցիչները ձգտում են կապ հաստատել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով,
չնայած իրենց կողմից մինչ այս հնչեցրած հրապարակային հայտարարաությունների՝ չքննարկել
այդ հարցն առանց Կիևի ներկայության, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ նրանք հայտարարում
էին և հիմա էլ, իներցիայով, շարունակում են հայտարարել, որ Ուկրաինային վերաբերող ոչ
մի հարց առանց Կիևի մասնակցության չեն քննարկի, իհարկե, կեղծում են իրականությունը։
Դա բոլորովին էլ այդպես չէ»,- ասել է Լավրովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ինձ իրավունք չեմ
վերապահում անուններ հնչեցնել, բայց Արևմտյան երկրների մի շարք բարձր, շատ հայտնի ղեկավարներ,
այդ թվում՝ եվրոպական շատ հայտնի մի երկրի կոնկրետ ղեկավար մի քանի անգամ, տարբեր խողովակներով,
առնվազն 3 խողովակով ազդակներ է ուղարկել մեզ՝ իսկ ինչու՞ չհանդիպենք և չքննարկենք,
թե ինչ անել Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հետ։ Երեք անգամ։ Թեպետ այդ գործիչը
Մոսկվայի իր գործընկերոջ հետ ուղիղ կապվելու հնարավորություն ունի։ Այ, այսպիսի խորամանկությունների
ենք ականատես լինում վերջին 6 ամիսներին»,- հավելել է Լավրովը։

 Նա նշել է նաև, որ պատրաստ են բանակցել այն երկրների
հետ, որոնք առկա խնդիրների լուծումը տեսնում են ռուսական օրինական շահերը հաշվի առնելու
սկզբունքով։

«Եթե ոմանք շահագրգռված
են վերջ տալ  սեփական անվտանգությունն այլոց
անվտանգության հաշվին ապահովելու փորձերին, վերջ տալ Ռուսաստանի օրինական շահերը ոտնահարելու
փորձերին, ապա՝ համեցեք, մենք միշտ պատրաստ ենք լուրջ քննարկման»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։