13 Հլս
2024
27.3° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող  ավտոբուսը երեկ դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջել է վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։

Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր, զոհվել է 5 մարդ։