ABCMEDIA
Վաղուց չէի տեսել իրավունքի և օրենքի այսպիսի ժխտողականություն․ փաստաբանը՝ Մախսուդյանի որդու կալանքի մասին 

Վաղուց չէի տեսել իրավունքի և օրենքի այսպիսի ժխտողականություն․ փաստաբանը՝ Մախսուդյանի որդու կալանքի մասին 

Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Բոլորին հայտնի «անվրեպ» կալանավորող մյուս դատավորներն, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, իրենց թույլ չեն տալիս սահմանափակել պաշտպանական կողմի հարցերը քննիչին կամ դիրքորոշումների ներկայացումը: Մասիս Մելքոնյանն այդպիսի «ձևականությունների» հետևից ընկնողներից չի: Պետք է հիշել, սակայն, որ իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում»,- եզրափակել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Մախսուդյանի, որդուն կալանավորել են երկու ամսով։