27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի անվտանագային հարցերը՝ Տավուշից մինչև Սյունիք, սկսվեցին Արցախի հանձնումից․ Օսկանյան

Հայաստանի անվտանագային հարցերը՝ Տավուշից մինչև Սյունիք, սկսվեցին Արցախի հանձնումից․ Օսկանյան

Արցախի հանձնումը սկիզբ դրեց Հայաստանի անվտանգային խնդիրների առաջացմանը։ Այսօր քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որ համակարգում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբի աշխատանքը։

«Մեր ուշադրությունն այս պահին առավել կենտրոնացված է Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին․ սահմաններն են վտանգված՝ Տավուշից մինչև հարավ։ Եկեք ընդունենք, որ Հայաստանի անվտանգային հարցերը գլուխ բարձրացրին Արցախի հանձնումից հետո։ 3 տասնամյակ մենք հանգիստ ու խաղաղ էինք ապրում, որովհետև Արցախն իր հարակից տարածքներով հանդիսանում էր մեր դարպասը, իրական դարպասը։ Սխալ քաղաքականության արդյունքում մենք կորցրեցինք ստրատեգիական խորքը, և Հայաստանը իր սահմաններով դարձավ խոցելի, որի օրինակը ադրբեջանական ուժերի՝ Հայաստանի տարածք մխրճվելը, Տավուշի 4 գյուղեր վտանգի տակ դնելն է»,- ասել է Օսկանյանը։

Խոսելով արցախյան հարցից՝ Օսկանյանը նշել է, որ գործող իշխանությունն արհամարհում ու փակված է համարում այդ հարցը՝ կարծելով՝ այդպիսով կապահովեն ՀՀ անվտանգությունը։
 
«Վերջին շրջանում ես չեմ տեսել բանակցային մի գործընթաց, որտեղ օրակարգ կմտցվի հայամետ մի հարց։ Գործող իշխանությունները միշտ ենթարկվել ու քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը։ Այդպես է եղել 2018 թվականից մինչ այսօր»,-ընդգծել է Օսկանյանը։
 
Օսկանյանը առանձնացրել է բանակցային գործընթացում հաջողությունների ու ձեռքբերումների հասնելու հետ կապված 2 սկզբունք՝ բովանդակությունն ու պատասխանատվությունը։ Ինչպես կարող ես հրաժարվել մի փաստաթղթից, որի շուրջ երկու տասնամյակ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են, որը եղել է աշխարհի 3 հզոր տերությունների հովանավորության տակ։

«Փաշինյանի ճակատագրական առաջին սխալը եղավ այն, որ նա հրաժարվեց այդ փաստաթղթից ու սկսեց զրոյական կետից՝ կորցնելով տարիներ շարունակ ձեռք բերված հավասարակշռությունն ու զրկվելով հզոր տերությունների հովանավորչությունից, երաշխիքներից, որոնք դրվել էին հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման տակ։ Այս ամենի արդյունքները տեսանք պատերազմի ժամանակ․ չունեցանք աջակից, որովհետև մենք մեր սխալների հետևանքով ազատել էին դաշնակիցներին այդ պատասխանատվությունից»։

Օսկանյանի խոսքով՝ նախ Փաշինյանը գերտերություններին ազատեց արցախյան խնդրի կարգավորման միջնորդ լինելուց, հետո գործեց ճակատագրական երկրորդ սխալը։
«Ավելի վտանգավոր և մեծ սխալ արեց, երբ ինքը՝ Փաշինյանը միջնորդից հրաժարվեց՝ այդպիսով փակելով մեր բոլոր հնարավորությունները։ Ամեն անգամ, երբ գործող իշխանության արդյունքում, Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, հիշեք՝ հնարավորություն է եղել ուղղություն, օրակարգ փոխելու, որը կարող էր բանակացությունները տանել հայանպաստ լուծման, ամեն անգամ ոչ միայն մերժել են գործող իշխանությունը, այլև փակել են իսպառ»,- ասել է Վարդան Օսկանյանը։