26 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ադրբեջանական սահմանը կարող է Կիրանց գյուղի հենց մեջտեղով անցնել․ պատգամավորը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և բնակիչների հանդիպումից

Հայ-ադրբեջանական սահմանը կարող է Կիրանց գյուղի հենց մեջտեղով անցնել․ պատգամավորը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և բնակիչների հանդիպումից

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների առաջարկները, պահանջներն ու խնդրանքները չի ընդունվել Փաշինյանի կողմից․ լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Բնակիչներին նորից տագնապի անորոշության մեջ են դրել։ Նրանք առաջարկել են սահմանազատման վերաբերյալ փոփոխություններ կատարել, գոնե պահպանել այն սահմանը, որ եղել է Խորհրդային Հայաստանի շրջանում։ Հիմա այդպես չի լինելու։ Նրանց ասել են, որ սահմանազատման դեպքում սահմանը կարող է հենց գյուղի միջով անցնել»,- ասել է Նազարյանը։

Վերջում պատգամավորը մեջբերել է Փաշինյանի խոսքը․ «Ասել է՝ սահմանապահը հսկելու է գյուղի անվտանգությունը, բայց կարող է 7 օր անվտանգ լինի, 8-րդ օրը անվտանգ չլինի»։