ABCMEDIA
Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Փաշինյանի և կիրանցցիների հանդիպմանը

Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Փաշինյանի և կիրանցցիների հանդիպմանը

Համացանցում ժամեր առաջ շրջանառվեց տեսանյութ, որտեղ պարզ երևում է՝ ինչպես են բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լացակումած դուրս գալիս։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արձագանքելով այդ հանդիպմանը, նշել է, որ մանրամասներին տեղյակ չեն և սպասում են բնակիչների վերադարձին։

«Սպասում ենք մեր հայրենակիցների վերադարձին, որոնց անզորության են մատնել։ Անզորության են մատնել այն ժողովրդին, որ տարիներ շարունակ հերոսաբար սահման է պահել։ Տեսանյութերով տեսնում եք՝ ինչպես են Կառավարության և նրա ղեկավարի պատճառով այդ նույն ժողովուրդը ընկճվել ու արցունքով մնացել»,- ասել է Սրբազանը։

Դիմելով գործող իշխանությանը՝ Տավուշի թեմի առաջնորդը վստահեցրել է՝ բոլոր քայլերի համար պատասխանատվություն են կրելու։

«Թե ինչ է տեղի ունեցել Երևանում, կիմանանք այն ժամանակ, երբ կվերադառնան մեր հայրենակիցենրը։ Նկատենք՝ նրանք մինչև վերջին վայրկյանը հավատում էին, որ ինչ-որ բան կլինի հօգուտ իրենց, բայց այս խավարի մեջ գործված խավարային գործերը չեն մնալու անպատասխան։ Այն մարդը կամ մարդիկ, որոնք խաբել են, ստել, ահաբեկել են ժողովրդին մինչև այս վայրկյանը, չեն կարող անպատասխան շարունակել իրենց կենսագործունեությունը, կարծես թե ոչինչ չի պատահել»։

Այս արձագանքը հաջակցություն մեր՝ սահմանագծի ողջ երկայնքով ապրող ժողովրդի է՝ ասել է նա։ Սրբազանը նաև շնորհակալություն է հայտնել հանուն Տավուշի շարժմանը միացածներին ու շեշտել՝ այս պայքարը պետք է շարունակել։