ABCMEDIA
Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Ադրբեջանի սոցիալական
հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել
է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու
մտադրության մասին: Այս մասին հայտնում
են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրուջն ասել է նաև, որ առաջիկա օրերին փաստաթղթերը պաշտոնապես կներկայացնի
Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Օրուջը մասնակցել է նաև Ադրբեջանի 2018
թվականի նախագահական ընտրություններին
և պաշտոնապես ստացել ձայների 3,12%-ը։