26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիան խոչընդոտում է ՀՀ ԵՄ մերձեցմանը

Հունգարիան խոչընդոտում է ՀՀ ԵՄ մերձեցմանը

Մենք պատրաստ ենք ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա թույլ կտա։ Հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու օգնության հայտ ուղարկեց ԵՄ խաղաղության հիմնադրամ։ Բրյուսելում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, որով հիմնադրամը Հայաստանին պիտի փոխանցեր 10 միլիոն եվրո, սակայն այս տարի Հունգարիան արգելափակեց Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը՝ պահանջելով այնտեղ ներառել նաև Ադրբեջանին: Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը հիշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԵՄ-ն ուղղակի չի կատարում տրված խոստումը։ Մանրամասները՝ տեսանյութում։