ABCMEDIA
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2500 սննդի փաթեթ է ուղարկել Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2500 սննդի փաթեթ է ուղարկել Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար

Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար ՅՈւՆԻՍԵՖ-ը
2500 սննդի փաթեթ է ուղարկել. ասված է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան  հայտարարության մեջ։

«Յուրաքանչյուր փաթեթ տասնչորս սննդատեսակ է պարունակում: Ընտանիքում
յուրաքանչյուր երեխայի համար մեկ փաթեթ է նախատեսված»,-ասված է հայտարարության մեջ։

Գրառման մեջ նշված է, որ առաջիկայում Արմավիրի, Տավուշի և Լոռու
մարզեր կուղարկվեն ևս 2000 սննդային փաթեթներ։