
ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի այն, ինչն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար․ Բայդեն
Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելին տրամադրել այն ամենն, ինչ
անհրաժեշտ է իրեն պաշտպանելու և ՀԱՄԱՍ-ի հարձակումներին պատասխանելու համար. հայտարարել
է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք կհամոզվենք, որ Իսրայելն ունի այն, ինչ իրեն անհրաժեշտ է
իր քաղաքացիների մասին հոգ տանելու, իրեն պաշտպանելու և այդ հարձակումներին պատասխանելու
համար»,- ասել է Բայդենը լրագրողներին։