ABCMEDIA
Սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է։ Բայց նաև քաղաքական։

Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։ Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։

Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։

Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։