ABCMEDIA
Արվեստի գործիչներին կոչ եմ անում միանալ․ Արամո

Արվեստի գործիչներին կոչ եմ անում միանալ․ Արամո

Այս երթին մասնակցում են երգիչներ, դերասաններ, արվեստի տարբեր գործիչներ, օրինակ՝ Արմենը Հյուսնունց, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Դավիթ Ամալյան, Հրաչ Բադալյանը, սակայն մյուսներին կոչ եմ անում միանալ այս սրբազան պայքարին. ABC media-ի հետ զրույցում ասել է երգիչ Արամոն։

«Կոչ եմ անում իմ հարազատներին, ընկերներին, գործընկերներին՝ միանան այս ազնիվ, սրբազան երթին։ Ես էլ այստեղ եմ, որ կանգնեմ Հայ առաքելական եկեղեցու կողիքին՝ որպես հայ քրիստոնյա։ Ես պետք է լինեմ այստեղ, որովհետև ակնկալիքներս շատ մեծ են ու կարծում եմ՝ մեր երկրում միշտ արև է լինելու այնպես, ինչպես այսօր»,- ասել է Արամոն։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը մեկնարկել են մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից։ Երթը երեկ՝ մայիսի 9-ին, հասել է մայրաքաղաք Երևան։ Այն գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։