ABCMEDIA
Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական գործողությունները. Իրանի հոգևոր առաջնորդ

Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական գործողությունները. Իրանի հոգևոր առաջնորդ

Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում
ռազմական գործողությունները դադարեցնելու համար. այս մասին վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի
հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին.
հայտնում է Tasnim գործակալությունը։

«Պետք է ամեն ջանք
գործադրել՝ ուժեղացնելու քաղաքական ճնշումը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Գազայի հատվածի հրթիռակոծումը
դադարեցնելու համար»,- ասել է նա և հավելել, որ Իրանն ու Իրաքը, միմյանց հետ համակարգելով
իրենց քայլերը, կարող են դերակատարում ունենալ այս հարցում։  

«Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական
գործողությունները»,- ասել է Ալի Խամենեին։