23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը հույս ունի կառավարել աշխարհը՝ խառնվելով պետությունների ներքին գործերին․ Լավրով

Արևմուտքը հույս ունի կառավարել աշխարհը՝ խառնվելով պետությունների ներքին գործերին․ Լավրով

Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում
Մերձավոր Արևելքում․ այս մասին ասել է  ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Գիտելիքների հասարակության» մարաթոնում։

«Այժմ մենք տեսնում ենք,
որ անգլո-սաքսերը բառացիորեն հրում են Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի։ նման բան կարելի
է տեսնել Ուկրաինայում, և նման քաղաքականության արդյունքը նույնն է՝ պետականության
կորուստ կամ թուլացում։», – ասել է նա:

Ըստ նրա՝ Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների
հաշվին, շահագործել ուրիշների ռեսուրսները և, հակառակ համաշխարհային գործընթացներին,
հույս ունի կառավարել աշխարհը՝ խառնվելով պետությունների ներքին գործերին։