
Պատգամավորը մանրամասնել է՝ երբ կհաստատվի Հորմուզի նեղուցով նավարկության նոր կարգը
Հորմուզի նեղուցով նավարկության նոր կարգը կհաստատվի Իրանի խորհրդարանի աշխատանքների վերսկսվելուն պես․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի Բորուջերդ ինքնավար մարզի խորհրդարանի պատգամավորներից մեկը։
Նա հայտնել է նաև, որ Իրանի Կենտրոնական բանկը բացել է 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, դոլարով ու եվրոյով, նեղուցով նավերի անցման վճարների գանձելու համար։


