27 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ հայտնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը։

«Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026