26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դասադուլն ու գործադուլը մեր անհամաձայնությունն արտահայելու ձևերն են․ պատմության ուսուցիչ

Դասադուլն ու գործադուլը մեր անհամաձայնությունն արտահայելու ձևերն են․ պատմության ուսուցիչ

Եթե ոչ երիտասարդությունը, եթե ոչ ուսանողությունը, ապա ո՞վ պետք է դասադուլի, գործադուլի դուրս գա։ Դասադուլն էլ, գործադուլն էլ մեր ձայնն ու ճիչն է. այսօր ABC media-ի հետ զրույցում ասել է պատմության ուսուցիչ Մելինե Մուքոյանը, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների շարքում էր։

«Ես հասկանում եմ, որ, շատ դեպքեր հաշվի առնելով, մարդիկ չեն կարող ամեն անգամ տարբեր տեղերից գալ ու հասնել այստեղ։ Նրանք կարող են բողոքը, անհամաձայնությունը արտահայտել իրենց աշխատավայրերում, կրթական հաստատություններում՝ գործադուլ, դասադուլ հայտարարելով։ Կոչս ու հորդորս է՝ միանալ այս շարժմանը»,- ասել է պատմության ուսուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հանրահավաք են կազմակերպել՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Հանրահավաքին ներկայացվել է դիվանագիտական ու զինված ուժերի ոլորտին առնչվող հստակ հայեցակարգեր։ Վերջում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ վաղը՝ առավոտյան 08։00-ին, մասնակիցները խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնեն։