21 Հոտ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանին սպասվում է հավերժ սպասող երկրի կարգավիճակը․ փորձագետները Երևանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու շանսերի մասին 

Հայաստանին սպասվում է հավերժ սպասող երկրի կարգավիճակը․ փորձագետները Երևանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու շանսերի մասին 

Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը NEWS.ru-ի հետ զրույցում կասկած է հայտնել, որ Հայաստանին «կվերցնեն» Եվրամիություն։ ԵՄ-ին անդամակցելը ոչ մի կերպ չի ազդի երկրի տնտեսության վրա, վստահ է պատգամավորը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է ուղղակիորեն կամ քողարկված պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ «Հայաստանին ԵՄ չեն ընդունի։ Իսկ եթե շահարկում ենք այս թեման, ապա ԵՄ մտնելն ինքնին ոչինչ չի նշանակում»,- պարզաբանել է Գովիրինը՝ հավելելով, որ Հայաստանը չի կարող յուրահատուկ բան առաջարկել Եվրամիությանը: Ըստ Գովիրինի՝ ԵՄ ներկայացուցիչները պարզապես «կհրահանգեն Երևանին ՝ ինչ է պետք վերանայել, փոխել և բարեփոխել, որպեսզի մի օր ստանա բաղձալի կարգավիճակը»:

Պատգամավորի խոսքով՝ այդ առաջարկությունները գրեթե անհնար է ամբողջությամբ իրականացնել։ «Առավելագույնը, որ սպասում է Հայաստանին, հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, որից հանվել են Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ Արևմուտքի կասկածները»,- եզրափակել է Գովիրինը։

Քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը Лента.ру-ի հետ զրույցում ևս ցածր է գնահատել Երևանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու շանսերը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունն ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք։ Ավելին, Ռուսաստանի և Հայաստանի միջև լարվածությունն աճում է, նրանց հարաբերություններում ճգնաժամ է։ «ԵՄ-ին ինտեգրվելու համար ՀՀ-ի տնտեսությունը պետք է բարձրացվի եվրոպական մակարդակի և համապատասխանի որոշակի չափանիշներին։ Ամենայն հավանականությամբ, Արեւմուտքը նրան ինչ-որ բան կխոստանա, բայց Հայաստանը չի անդամակցի ԵՄ-ին»,-ասել է քաղաքագետը։