
Պատերազմի տարելիցին՝ երգուպար, Ցեղասպանության օրը ի՞նչ է լինելու
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը Թաթա Սիմոնյանի համերգն էր հեռարձակել։ Մինչ Եռաբլուրում քաղաքացիները հարգանքի տուրք էին մատուցում զոհերի հիշատակին, Հանրայինի եթերում երգում ու պարում էին։ Հնչած քննադատությունից հետո Հանրայինը ներողություն խնդրեց՝ հեռարձակումը անվանելով սխալ։


