19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը. տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը:

Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ աղետների ռիսկի նվազեցումից և արտակարգ իրավիճակներին արձագանքումից անցում է կատարվել աղետների ռիսկի կառավարմանը, ինչը ենթադրում է բազմաբնույթ աշխատանքի ապահովում թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտում։

Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման առումով նա կարևորել է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործառույթների հստակ բաշխումը և համագործակցության բարելավումը:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում քարտեզագրման աշխատանքներին, սեյսմիկ ռիսկի ինդեքսավորման գործընթացի իրականացմանը, ինչը թույլ կտա իրականացնել բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում՝ հստակ ներկայացնելով երկրաշարժի դեպքում վատթարագույն սցենարները։