ABCMEDIA
Իսրայելը կրկին հարվածել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի տարածքին

Իսրայելը կրկին հարվածել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի տարածքին

Իսրայելական ուժերը
գրոհել են Գազայի հատվածի վարչական կենտրոնում գտնվող «Ալ-Շիֆա» կենտրոնական հիվանդանոցին
հարող տարածքը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է Al
Hadath հեռուստաալիքը։

«Ռմբակոծվող վայրում եղել են շտապօգնության մի քանի մեքենաներ, որոնք պատրաստվում էին
վիրավոր պաղեստինցիների հետ մեկնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ»,
– տեղեկացնում է հեռուստաալիքը։