ABCMEDIA
Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Վերածնվող Հայաստան»
կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։
Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր պաշտոնական դիմում
եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Որոշումս, կարծում
եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող
Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը:

Միևնույն ժամանակ,
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր
դաշտում` կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակում:

Հաջողություն եմ մաղթում
«Հայաստան խմբակցության» ընդդիմադիր մեր գործընկերներին` մեր երկրի առաջ ծառացած այս
բարդագույն շրջանում իրենց ծավալած գործունեության ու պայքարի մեջ»,- ասվում է հայտարարության
մեջ։

Հիշեցնենք, որ ավելի
վաղ մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էին նաեւ ցուցակում ընդգրկված Միհրդատ Մադաթյանն
ու Գերասիմ Վարդանյանը։