ABCMEDIA
Մեր դեմ ուղղված սպառնալիքները ձեզ չեն օգնի. մենք չենք վախենում ձեր ռազմանավերից․ Հեզբոլլահի առաջնորդը՝ ԱՄՆ-ին

Մեր դեմ ուղղված սպառնալիքները ձեզ չեն օգնի. մենք չենք վախենում ձեր ռազմանավերից․ Հեզբոլլահի առաջնորդը՝ ԱՄՆ-ին

Հեզբոլլահ
կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլան  անդրադարձ է կատարել իսրայելա-պաղեստինյան պատերազմին։

Նասրալլան իր ելույթը սկսել է փաստի արձանագրումով․  պատերազմը, ո տարածվել է մեկից ավելի ճակատներում:

«Այսօր մենք հիշում ենք Հեզբոլլահի, Ալ-Կասամի, Ալ-Քուդսի և Իսրայելի կողմից սպանված
այլ նահատակներին, այդ թվում՝ լրագրողներին։ Պատերազմը տարածվել է մեկից ավելի ճակատներում։

Ես զայրացած չեմ ՀԱՄԱՍ-ի վրա, որ ինձնից թաքցրել է հոկտեմբերի 7-ի գործողության պլանները:
Այս արշավը 100%-անոց պաղեստինյան է, ոչ թե տարածաշրջանային։ Այն, ինչ կատարվում է
մեր ճակատում, համեստ է թվում, բայց կարևոր է, մենք չենք սահմանափակվի նրանով, ինչ
հիմա է կատարվում»,-ասելէ Նասրալլան։

Հեզբոլլահի առաջնորդը խոսք է ուղղել նաև ԱՄՆ-ին․

«Դուք պնդում եք, որ ձեր նավերը եկել են այստեղ, որպեսզի գործեն՝ մեր կողմից ճակատ
բացելու դեպքում։ Այս սպառնալիքները մեզ չեն վախեցնում, ուստի մենք սկսել ենք գործել
մեր ճակատում։ Մեր արձագանքները կախված կլինեն Գազայում զարգացումներից և Լիբանանի
նկատմամբ թշնամու պահվածքից։ Մեր դեմ ուղղված սպառնալիքները ձեզ չեն օգնի. Մենք չենք
վախենում ձեր ռազմանավերից»։