ABCMEDIA
Սրանք չեն գիտակցում՝ մի օր իշխանություն չեն լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու․ Տիգրան Աբրահամյան

Սրանք չեն գիտակցում՝ մի օր իշխանություն չեն լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ տարածք
պահում է իր վերահսկողության տակ: 

Այս հայտարարությունը
հատկանշական է նրանով, որ մինչև այս պահը հայաստանյան տարբեր պաշտոնյաներ նշում էին
150 քառակուսի կմ-ի կորստի մասին, ինչը իրական կորուստների մասով կասկածներ էր առաջացնում:

Այս ամենի համատեքստում
զավեշտալի է այն հանգամանքը, որ Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի
կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության
մասին, կարծես հերոսություն են արել:

Սրանք դեռ չեն գիտակցում,
որ մի օր իրենք իշխանություն չեն լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու, ավելին`
դեռ շատերն էլ իրենց շատ ապօրինությունների ու դավաճանությունների մասին ցուցմունքներ
են տալու և իրենք հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ` անունն
էլ իշխանություն դրել»: