10 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա  ռազմավարական առաջնահերթություն է․ Մուրադ Փափազյան

Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա ռազմավարական առաջնահերթություն է․ Մուրադ Փափազյան

Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Իշխանությունները պետք է հրաժարական տան, նոր ապահովության կապեր ստեղծվեն, որ արգելեն Թուրքիային և Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, ինչու չէ՝ արևմտյան երկրների հետ, բայց և վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․սա ռազմավարական առաջնահերթություն է։ Անկարելի է ճանապարհել Ռուսաստանն ու հակառուսական իշխանություն հաստատել Հայաստանում»,- ասելէ Փափազյանը։

Նա նշել է՝ քարտեզին նայելն էլ բավական է`պատկերացում կազմելու համար, թե ինչքան կարևոր է Ռուսաստանի դերը։ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, և միակ գործընկերը Ռուսաստանն էր, որի հետ կար ստորագրված պայմանագիր։