ABCMEDIA
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Երևան և Երասխ

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Երևան և Երասխ

ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների
կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նոյեմբերի
6-8-ը փաստահավաք այցով կլինեն Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ԵԽ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախատեսված են համազեկուցողների հանդիպումները ՀՀ վարչապետի, արդարադատության
և ներքին գործերի նախարարների և ԱԺ պատգամավորների հետ:

 Տեղեկացվում է,  որ բանակցություններ են նախատեսվում ՍԴ նախագահի,
դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԿԸՀ-ի և ՀՌՀ ներկայացուցիչների
հետ։

 Համազեկուցողները կայցելեն նաև Երասխ։