25 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը չի գտնում կիրանցեցիների սեփականության վկայականների իրավական հիմքերը

Փաշինյանը չի գտնում կիրանցեցիների սեփականության վկայականների իրավական հիմքերը

Այս պահի դրությամբ մենք առաջին հերթին կենտրոնացած էինք տանիքների վրա, որտեղ շինություններ էին․ ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ Տավուշում որոշ քաղաքացիներ հրաժարվել են փոխհատուցումից, քանի որ ունեն Կադաստրի պետական վկայական:

Նրա խոսքով՝ գործնականում շինությունների հարցերը լուծված են, իսկ փոխհատուցումները՝ տրված:

«Ինչ վերաբերում է հողամասերին, մի մասի վերաբերյալ դիմումներ կան և աշխատանք տարվում է: Բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ սահմանազատման աշխատանքի ընթացքում մենք առերեսվել ենք  և ինքներս մեզ հարց ենք տվել, որ եթե այնտեղ սեփականության վկայակններ կան, դա հարց է, որ մենք պիտի հասկանանք՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք փորձել են բարձրացնել սեփականության այդ վկայականների հիմքում դրված իրավական հիմքերը, իսկ այս պահին որպես արձանագրում ասում է, որ այդ հիմքերը չի գտնում պետական արխիվներում:

«Դա ինչ-որ առումով տրամաբանական է, քանի որ հողահատկացման եւ մյուս աշխատանքների համար հստակ պետք է լիներ իրավական հիմք: Եւ այդ տարածքները, որոնց մասին մենք խոսում ենք, այդ տարածքները 1976 թվականի դե յուրե իրավական ուժ ունեցող  քարտեզներով ՀՀ տարածք չեն»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով իրադրության յուրահատկությունը, իրենք հանձն են առել այս խնդիրների լուծումը: 

Դիտարկմանը, թե 9 կիրանցի հրաժարվում է փոխհատուցում վերցնել, ի՞նչ է լինելու, արդյոք նրանց մուտքը արգելվելու է իրենց սեփական հողատարածք, Փաշինյանն ասաց, որ պետական սահմանը պետական սահման է, եւ այն դե յուրե հիմնավորված է, իրենք ամեն ինչ անելու են քաղաքացիների իրավունքները մաքսիմալ պաշտպանվեն ու պահպանվեն: