ABCMEDIA
Իսրայելին նավթ մատակարարելը դադարեցնելու մասին Իրանի հայտարարությունը էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը․ Վարդան Ոսկանյան

Իսրայելին նավթ մատակարարելը դադարեցնելու մասին Իրանի հայտարարությունը էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է նավթի մատակարարումն Իսրայելին դադարեցնելու
անհրաժեշտության մասին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի հայտարարությանը։

«Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները
պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։

 Բանն այն է, որ Իսրայել
նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի
տարածքով։

 Իրանի հոգևոր առաջնորդի
հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի
դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը
և նրան մղում անկյուն։

Սակայն Իրանի հոգևոր
առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում
նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն
ի ցույց դնել պաղեստինցիների, իբր, հովանավորի, մինչդեռ իրանական կողմն ամենաբարձր
մակարդակով կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին
մատակարարվող նավթը», – գրել է Ոսկանյանը։