
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Երևանից ոչ հեռու
Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնը եղել է Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։