13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմացից

Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմացից

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր  Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ոստիկանության կողմից տարբեր «անպատվաբեր քայլերի» մասին:

Մելիքյանի խոսքով` մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք, իսկ հիմա «Նոյի թվի գործեր են ուզում կարել` մեքենաները երկար պահելու համար»:

Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 այն քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով:

Իրավապաշտպանն այլանդակություն որակեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, ասել են «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել: