
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի հավաքականին
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։
56-րդ րոպեին անկյունայինից Էդւարդ Սպերցյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
7 րոպե անց տանտերերին առաջ մղեց Յոսիպ Իլիչիչը, որն աչքի ընկավ փոխարինման մտնելուց 4 րոպե անց։