ABCMEDIA
Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ կքննարկվեն երկրի առջև ծառացած մարտահրավերները

Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ կքննարկվեն երկրի առջև ծառացած մարտահրավերները

Հոկտեմբերի 31-ին Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք
և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:      

 Ժողովը բացվեց Տերունական
աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր
օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու
առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։        

 Քառօրյա ժողովի ընթացքում
կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից
բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության
պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: