26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեխիայում գնացքներ են բախվել, կան զոհեր․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Չեխիայում գնացքներ են բախվել, կան զոհեր․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Ռուսաստանի Կեմերովոյ բնակավայրում  տրամվայների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 100–ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ուժեղ հարվածից տրամվայի դռները թռել են: Ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել` արգելակները խափանվել են, վարորդը կորցրել է կառավարումը։ Առնվազն չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Չեխիայի քաղաքաներից մեկում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի ճակատային բախման հետևանքով։  Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված է 36 մարտական ​​հաշվարկ և երկու ուղղաթիռ։ Մանրամասները՝ տեսանյութում։