ABCMEDIA
Հայկ  Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք
Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ
Հայկ Մ․ Մարտիրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ
Սարանայից հետ մնալով կես միավոր։

Հայկ Մարտիրոսյանը
պարտության մատնեց ուկրաինացի Վալենտին Հուլկային, Շվեդիայի ներկայացուցիչ Դրեզեն Դրագիչեւիչին,
կոսովցի Նդերիմ Սարաչիին, սլովենացի Մատեյ Սեբենիկին, խորվաթ Անտե Սարիչին, չեռնոգորցի
Դենիս Կադրիչին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին,  ոչ ոքի խաղաց սերբ Ալեքսեյ Սարանայի, ռումինացի Բոգդան-Դանիել
Դեակի, ավստրիացի Կասպեր Շոպենի եւ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ։

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի
անհատական առաջնությունը (13 տուր)։