24 Հլս
2024
31.3° c ԵՐԵՎԱՆ
22.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն Աղվերանի հյուրանոցներից մեկում․ կա տուժած

Պայթյուն Աղվերանի հյուրանոցներից մեկում․ կա տուժած

Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել․ այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անվտանգության աշխատակից Ա․ Խ․-ն (ծնված 1985 թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: