21 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանը հանդիպել է Բորելի հետ․ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

Միրզոյանը հանդիպել է Բորելի հետ․ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը: