Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ ազատության մեջ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի պահանջը Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխելու մասին. տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ Սամսոնյանին «Արմավիր» ՔԿՀ վերադարձնելու մասին։ Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ վարչական հսկողության տակ»,- գրել է Մելիքյանը։