
Իսրայելի ԱԳՆ-ն խորշելի է անվանել ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ Էրդողանի խոսքերը
Իսրայելի
Արտաքին գործերի նախարարությունը խորշելի է
անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝
վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթի
խոսքերը։
«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի խորշելի արտահայտությունները
ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի
նախագահի այս փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ
աշխարհը», – ասել է Հայաթը։