ABCMEDIA
Իսրայելի ԱԳՆ-ն խորշելի է անվանել ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ Էրդողանի խոսքերը

Իսրայելի ԱԳՆ-ն խորշելի է անվանել ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ Էրդողանի խոսքերը

Իսրայելի
Արտաքին գործերի նախարարությունը  խորշելի է
անվանել Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի
հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝
վկայակոչելով   Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթի
խոսքերը։

«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի խորշելի արտահայտությունները
ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի
նախագահի այս փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ
աշխարհը», – ասել է Հայաթը։