14 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ պետք է հրաժարական տա

Ֆրանսիայի վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ պետք է հրաժարական տա

Ֆրանսիայի վարչապետ Գարբրիել Աթալը գնացել է Ելիսեյան պալատ, որտեղ պետք է հրաժարականի դիմում ներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է BFM TV-ն։

Ֆրանսիայում կիրակի տեղի է ունեցել Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Նախնական տվյալներով՝ ձախ կուսակցությունների կոալիցիան «Նոր ժողովրդական ճակատը» հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում՝ ԱԺ 577 մանդատներից 182-ը: Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ազգային ժողովում ստանալով 168 մանդատ։

Մարին Լը Պենի Ազգային հանրահավաքը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով 143 մանդատ երկրի խորհրդարանի ստորին պալատում։ Եթե պետության ղեկավարն ընդունի նրա հրաժարականը, Աթալը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի նշանակումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026