ABCMEDIA
FIDE Grand Swiss. hայ շախմատիստներն ու շախմատիստուհիները սկսում են պայքարը աշխարհի թագի հավակնորդների ցուցակում հայտնվելու համար

FIDE Grand Swiss. hայ շախմատիստներն ու շախմատիստուհիները սկսում են պայքարը աշխարհի թագի հավակնորդների ցուցակում հայտնվելու համար

Հոկտեմբերի 25-ին բրիտանական Մեն կղզում կմեկնարկի ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։

Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը,
Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել
Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը:

Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները
իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի
նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը, ով 114 մասնակիցներից վարկանիշով
7-րդն է և համարվում է առաջնության ֆավորիտներից մեկը: