ABCMEDIA
Իսրայելի արտգործնախարարը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը՝ Պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին նրա ելույթից հետո

Իսրայելի արտգործնախարարը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը՝ Պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին նրա ելույթից հետո

Իսրայելի արտաքին գործերի
նախարար Էլի Քոհենը քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ պաղեստինա-իսրայելական հակամարտության
վերաբերյալ նրա խոսքերի համար։

«Պարոն գլխավոր քարտուղար,
դուք ո՞ր աշխարհում եք ապրում։ Միանշանակ, ոչ մեր աշխարհում»,- ասել է Քոհենը ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդի նիստում:

Քոհենը նաև չեղարկել
է Գուտերեշի հետ անձնական հանդիպումը, որի մասին նա հետագայում հայտարարել է X միկրոբլոգում։

«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղարի հետ։ Հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չկա։ ՀԱՄԱՍ-ը
պետք է ջնջվի աշխարհի երեսից»,- գրել է Իսրայելի արտգործնախարարը։